Հոդվածներ

«Ռեալը» վերջին անգամ ձմեռային տրանսֆեր է կատարել 7 տարի առաջ
03.02.2026
430 0

«Ռեալը» վերջին անգամ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացող է ձեռք բերել յոթ տարի առաջ․ այն ժամանակ «Մանչեսթեր Սիթիից» 17 միլիոն եվրոյով գնվեց Բրահիմ Դիասը, հաղորդում է Marca-ն։

Մադրիդում կարծում են, որ անգամ վնասվածքների հետ կապված ճգնաժամի պայմաններում թիմի կազմը բավականաչափ խորն է՝ բոլոր մրցաշարերում մրցունակ լինելու համար։

«Ռեալի» առաջին թիմի կազմում ներկայումս ընդգրկված է 23 ֆուտբոլիստ, ինչը թույլատրելի առավելագույն քանակից 2-ով պակաս է։

Ակումբում համոզված են, որ այս կազմը՝ «Կաստիլիայի» խաղացողների պարբերական ներգրավմամբ, լիովին բավարար է։

Ակումբն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի դիտարկել որևէ խաղացողի ձեռքբերման թեկնածություն։

Միակ քննարկված տարբերակը եղել է Ֆրան Գարսիայի հնարավոր հեռացումը, որը, սակայն, այդպես էլ չի կայացել։

Fanat, Realmadrid.am