Հոդվածներ

«Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ»․ Փաստեր և վիճակագրություն
29.01.2026
462 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար կմասնակցի անցումային խաղերի:

«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի երկու խաղարկությունների ընթացքում ոչ մի անգամ ուղղակիորեն չի անցել 1/8 եզրափակիչ:

«Ռեալ Մադրիդը» պարտվել է Արբելոայի գլխավորությամբ անցկացրած հինգ հանդիպումներից երկուսում։

«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ առաջին անգամ միջազգային ասպարեզում գոլ է բաց թողել մրցակցի դարպասապահից:

«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ բոլոր մրցաշարերում միասին վերցրած իր 3-րդ գոլն է բաց թողել մրցակից թիմի դարպասապահից:

Մբապեն առաջին խաղացողն է, ով ՉԼ-ի խմբային/ընդհանուր փուլի ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ:

Մբապեն պատմության մեջ երկրորդ ֆրանսիացին է, ով ՉԼ-ի մեկ խաղարկությունում խփել է 13+ գոլ: Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Բենզեման (15 գոլ):