Իրականում, Ֆլիկի սաները զիջեցին Արբելոայի «Ռեալի» տեմպին հենց նոր մարզչի նշանակման առաջին իսկ տուրում։ Մինչ «Մադրիդը» հաղթում էր «Լևանտեին», «կապտանռնագույնները» պարտվում էին «Ռեալ Սոսիեդադին»։ Դա թույլ տվեց «սերուցքայիններին» կրճատել տարբերությունը և մոտենալ «Բարսելոնային» ընդամենը մեկ միավորի հեռավորությամբ։
Այդ տարբերությունը պահպանվում է նաև երեք տուր անց։ «Բարսայի» սայթաքումից հետո, վերջին չորս տուրերի ընթացքում միավորներ են կորցրել նաև մնացած 18 թիմերը. «Ատլետիկոն» կորցրել է հինգ միավոր, «Սելտան»՝ ութ, «Բետիսը»՝ երեք, իսկ «Ռեալ Սոսիեդադն» ու «Օսասունան»՝ երկուական։
Պատմական արդյունք
Արբելոան ամրապնդել է իր դիրքերը լիգայում, որտեղ ընթանում է առանց սխալների՝ տանը հաղթելով «Լևանտեին» ու «Ռայոյին», և երկու կարևոր արտագնա հաղթանակ տանելով «Վիլյառեալի» ու «Վալենսիայի» նկատմամբ։ «Մեստալիան» դարձավ լիգայում «Մադրիդի» վերջին հաջողության վայրը՝ մի բարդ մարզադաշտում, որտեղ թիմը գտնվում էր լրացուցիչ ճնշման տակ «Բարսելոնայի» նախորդող հաղթանակի պատճառով։ Դա ստիպում էր «սերուցքայիններին» խաղալ չորս միավորի տարբերությամբ և առանց սխալվելու իրավունքի։
Այս չորս անընդմեջ հաղթանակների շարքը Լա լիգայի մեկնարկային խաղերում Արբելոային դարձնում է «Մադրիդի» պատմության վեցերորդ մարզիչը, ում հաջողվել է հաղթանակների «պոկեր» գրանցել իր առաջին չորս տուրերում։ Այս նվաճումը նա կիսում է այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Խաբի Ալոնսոն, Պելեգրինին, Լյուքսեմբուրգոն, Է. Ֆերնանդեսը և Խ. Կիրանտեն։
Հայերեն