«Ռեալի» հանդերձարանում մթնոլորտը փոխվել է Խաբի Ալոնսոյի հեռանալուց և Ալվարո Արբելոայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո։
Լա Լիգայի 21-րդ տուրի շրջանակում օրերս «Ռեալը» 2։0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Այդ խաղից առաջ Ալոնսոյի նախկին շտաբում եղած աղբյուրներից The Athletic-ին հայտնել են, որ այժմ իրավիճակը թիմում գնալով կլավանա, քանի որ բոլորը կփորձեն իրենց լավ դրսևորել քննադատությունների այս ֆոնի վրա։
Այս կարծիքը կիսել են նաև ակումբին մոտ կանգնած մի քանի այլ աղբյուրներ։
Իսկ ակումբի հանդերձարանին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ պնդում են, որ ակումբի հանդերձարանում լարվածություն այլևս չկա ու մթնթոլորտը դրական է։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն