• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ESPN. Ֆոնսեկան խնդրել է «Լիոնին» երկարաձգել Էնդրիկի վարձակալության ժամկետը

Հոդվածներ

ESPN. Ֆոնսեկան խնդրել է «Լիոնին» երկարաձգել Էնդրիկի վարձակալության ժամկետը
26.01.2026
294 0

«Լիոնը» ցանկանում է երկարաձգել Էնդրիկի վարձակալության պայմանագրի ժամկետը։ 

ESPN-ի տեղեկություններով, ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հիացած է բրազիլացու տաղանդով ու խնդրել է ակումբի ղեկավարությանը երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը մինչ 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ դա իրականացնելու համար հսկայածավալ ջանքեր կպահանջվեն «Լիոնից», իսկ ամբողջական տրանսֆերն այս պահին բացառված է։

Էնդրիկի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտն ու իր մեջ չի ներառում հետագայում տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորություն։ 

Հիշեցնենք, որ կիրակի օրը բրազիլացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Մեցի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am