• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարագերը՝ Ալոնսոյի մասին. «Որոշ ֆուտբոլիստներ չէին ընդունում նրա մտահաղացումները»

Հոդվածներ

Կարագերը՝ Ալոնսոյի մասին. «Որոշ ֆուտբոլիստներ չէին ընդունում նրա մտահաղացումները»
22.01.2026
401 0

«Լիվերպուլի» նախկին ավագ Ջեյմի Կարագերը նշել է, որ կանխագուշակել է Ալոնսոյի հեռանալը Մադրիդի «Ռեալից»։ 

«Մրցաշրջանի առաջին հատվածի կեսին ես հետևում էի թիմին ու չէի զգում, որ Ալոնսոն իր պաշտոնում կմնա ամանորյա տոներից հետո։

«Բարսելոնայի» դեմ խաղում նրանք լավ խաղացին, բայց պարտություն կրեցին ու չկարողացան գավաթ նվաճել։ 

Կարծում եմ, որ «Ռեալից» հեռանալ Խաբի համար լավագույն տարբերակն էր։ Նա ուներ մտահաղացումներ, սակայն շատ ակնհայտ էր, որ նա չի կարող իրեն թույլ տալ աշխատել այնպես, ինչպես ցանկանում է։ Նա չի կարող կառավարել թիմն այնպես, ինչպես ցանկանում է։ Կային մի քանի ֆուտբոլիստների հետ խնդիրներ։ Նրանք չէին կիսում Ալոնսոյի մտահաղացումները». նշել է Կարագերը։

Los Merengues, Realmadrid.am