Հոդվածներ

Վինիսիուս. «Ցանկանում եմ երկար մնալ «Ռեալում»
22.01.2026
429 0

Վինիսիուս Ջունիորը ցանկանում է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետն «Արքայական» ակումբի հետ։ 

«Ցանկանում եմ երկար մնալ «Ռեալում»։ Շատ խոսակցություններ են գնում իմ պայմանագրի վերաբերյալ, քանի որ մեկ տարի է մնացել դրա ավարտին։ Մենք չենք անհանգստանում այդ ամենի շուրջ։

Ես վստահում եմ Պերեսին, իսկ նա՝ ինձ։ Մենք լավ հարաբերություններ ունենք և անհրաժեշտ պահին ամեն հարց կլուծենք։ Շտապողականություն չկա». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am