Հոդվածներ

«Ռեալը»` տարեկան ամենաշատ եկամուտ ունեցող ֆուտբոլային ակումբ
22.01.2026
593 0

«Ռեալը» կրկին դարձել է աշխարհում առաջատար ֆուտբոլային ակումբը՝ տարեկան եկամուտների հաշվարկով։

Աուդիթորական Deloitte ընկերությունը վերլուծել է աշխարհի ֆուտբոլային ակումբների եկամուտները 2024/25 մրցաշրջանում։

«Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է վարկանիշային ցուցակը՝ նախորդ մրցաշրջանում վաստակելով 1,161 միլիարդ եվրո։ Մադրիդցիների եկամուտները նախորդ հաշվետվության ժամանակաշրջանում կազմել են 1,046 միլիարդ եվրո։ Այդ ժամանակ մադրիդյան գրանդը դարձել էր պատմության մեջ առաջին ակումբը, որը տարվա ընթացքում կարողացել է վաստակել 1 միլիարդ եվրոյից ավելի։

Տեղեկացվում է, որ «Ռեալի» կոմերցիոն եկամուտները նախորդ մրցաշրջանի համեմատ աճել են 23%-ով՝ հասնելով 593,6 միլիոն եվրոյի, ինչին նպաստել են ապրանքների վաճառքի բարելավումը և նոր կոմերցիոն գործընկերների հայտնվելը։ Այդ ընթացքում ակումբի եկամուտները խաղերի օրերին նվազել են 6%-ով և կազմել 232,5 միլիոն եվրո։  Հեռուստատեսային հեռարձակումների միջոցով «Սերուցքայինները» վաստակել են 334,9 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am