Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» – «Լևանտե»․ Փաստեր և վիճակագրություն
18.01.2026
482 0

Իսպանիայի առաջնության 20–րդ տուրում Մադրիդի «Ռեալը», սեփական երկրպագուների սուլոցների ներքո 2։0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։

1. «Լևանտեի» դեմ խաղում «Մադրիդի» մեկնարկային կազմի միջին տարիքը կազմել է 24 տարեկան և 326 օրական. սա «սերուցքայինների» նոր մարզչի ամենաերիտասարդ կազմն է Պրիմերայի իր նորամուտի խաղում՝ սկսած առնվազն 2003/04 մրցաշրջանից: Նախկին ռեկորդը պատկանում էր Մոուրինյոյին (իր նորամուտի խաղում կազմի միջին տարիքը եղել է 25 տարեկան և 181 օրական):

2․ «Ռեալ Մադրիդը» 26 հարված է կատարել «Լևանտեի» դարպասին. սա նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ Լա Լիգայի առաջին խաղում թիմի գրանցած 3-րդ լավագույն ցուցանիշն է՝ սկսած առնվազն 2003/04 մրցաշրջանից: Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Բենիտեսը (27 հարված), իսկ առաջինը՝ Պելեգրինին (29 հարված):

3․ Ասենսիոն բոլոր մրցաշարերում «Մադրիդի» վերջին հինգ խաղերում խփել է 2 գոլ: Ընդ որում, պաշտպանը ակումբի կազմում իր անցկացրած առաջին 63 հանդիպումներում ոչ մի անգամ աչքի չէր ընկել գոլով:

4․ Ասենսիոն «Մադրիդի» առաջին պաշտպանն է 2022 թվականից ի վեր, որը Լա Լիգայի երկու անընդմեջ խաղերում գոլ է խփել: Ավելի քան երեք տարի առաջ այս ձեռքբերումը պատկանում էր Միլիտաոյին:

5․ Վալվերդեն անցկացրեց իր 350-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում:

6․ «Ռեալ Մադրիդը» վերջին 10 խաղերից հաղթել է միայն 2-ում՝ սեփական դարպասն անառիկ պահելով (հաղթանակներ «Լևանտեի» (2:0) և «Սևիլյայի» (2:0) նկատմամբ):