Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետե» ակումբին։
«Ալբասետեի» երրորդ գոլի տոնակատարության ժամանակ տանտերերի երկրպագուներից մեկը տրիբունայից բանանի կեղև նետեց բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի ուղղությամբ, որը շարունակում էր մնալ խաղադաշտում։
Երկրպագուն չդիպավ ֆուտբոլիստին, իսկ որոշ ժամանակ անց բանանի կեղևը հեռացվեց խաղադաշտից։
Fanat, Realmadrid.am
Հայերեն