Հոդվածներ

Կլոպը դիտարկում է «Ռեալը» գլխավորելու տարբերակը
13.01.2026
1114 0

Յուրգեն Կլոպը հնարավոր է դիտարկի Մադրիդի «Ռեալը» գլխավորելու տարբերակը։

Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, Կլոպը կլինի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուներից մեկը, եթե թիմը որոշի ամռանը նոր մարզիչ փնտրել։

Չնայած նրան, որ Կլոպը ներկա պահին ներգրավված է Red Bull-ի պրոեկտի մեջ, նրան հետաքրքրում է «Արքայական» ակումբը գլխավորելու հնարավորությունը։ Եթե «Սերուցքայինները» որոշեն լուրջ առաջարկ ներկայացնել Կլոպին, վերջինս լրջորեն կմտածի այդ հնարավորության մասին։

Los Merengues, Realmadrid.am