• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգերը՝ Հոլանդի հետ դիմակայության մասին. «Սիրում եմ ուժային պայքարը»

Հոդվածներ

Ռյուդիգերը՝ Հոլանդի հետ դիմակայության մասին. «Սիրում եմ ուժային պայքարը»
17.03.2026
159 0

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ խոսել է Էրլինգ Հոլանդի հետ դիմակայության մասին։ 

«Ես շատ խաղեր եմ խաղացել ու «Ռեալի» հետ հաղթել ՉԼ-ն։ Հենց նման պահերի համար էլ աշխատում ես։ Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել «Սիթիի» հետ, և նրանք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն են։ Նրանց դեմ խաղալը այլ հաճույք։ Անհամբերությամբ եմ սպասում այս խաղին։

Հոլանդի նման ֆուտբոլիստները շատ պինդ են, իսկ ինձ դուր է գալիս ուժային պայքարը։ Ես սիրում եմ խաղալ լավագույնների դեմ». նշել է գերմանացի պաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված