Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (3:0) բացատրել է, թե ինչու «Քաղաքայինների» դարպասին նշանակված 11-մետրանոցը իրացրել է Վինիսիուս Ժունիորը։
Հիշեցնենք, որ այդ պահին «Սերուցքայիններն» առաջ էին երեք գնդակի տարբերությամբ՝ ուրուգվայցու հեթ-տրիկի շնորհիվ, սակայն բրազիլացի վինգերը չկարողացավ մեծացնել մադրիդցիների առավելությունը՝ վրիպելով 11-մետրանոցից։
«Վինին ինձ հարցրեց՝ ուզո՞ւմ եմ ես իրացնել 11-մետրանոցը։ Նա «Ռեալի» լեգենդ է, իմ շատ լավ ընկերն է, և ես ու թիմակիցները ասացինք, որ հենց նա կատարի հարվածը։ Վինին վրիպե՞ց։ Դա պատահում է, դա ֆուտբոլի մի մասն է»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը ակումբային մակարդակում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն