«Ռեալը» դիտարկում է ամռանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնին Պաուրիսիո Պոչետինոյին նշանակելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ալվարո Արբելոայի պայմանագիրը հստակ ժամկետներ ունի, և շատ աղբյուրներ կարծում են, որ միայն հրաշքը կարող է նրան պահել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանի համար։
ESPN-ի աղբյուրների մեկը հայտնել է, որ «Սերուցքայինները» Արբելոային կարող են այլ հաստիք առաջարկել, որպեսզի վերջինս մնա թիմում՝ այդ թվում նաև «Կաստիլիա» վերադառնալու տարբերակը։
Ներկա պահին «Ռեալը» տարբեր մարզիչների է ուսումնասիրում։ Պոչետինոն այն մարզիչներից է, ում Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում։ 2019-ին «Տոտենհեմին» ՉԼ-ի եզրափակիչ հասցնելուց հետո, Մարուսիոյի անունը սկսեցին կապել «Ռեալի» հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն