Հոդվածներ

Ալոնսոն բանավոր համաձայնության է հասել նոր ակումբի հետ
11.03.2026
832 0

«Լիվերպուլի» ղեկավարությունը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ալոնսոն կարող է մրցաշրջանի ավարտից հետո դառնալ «կարմիրների» գլխավոր մարզիչը։ Կողմերը բանավոր պայմանավորվել են։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մրցաշրջանի ավարտից հետո կհեռացվի պաշտոնից, եթե չհաղթի Չեմպիոնների լիգայում։

Երեքշաբթի Սլոտի թիմը մրցաշարի 1/8 եզրափակչի արտագնա խաղում կմրցի թուրքական «Գալաթասարայի» հետ։

Սլոտի գլխավորությամբ «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված