Մադրիդի «Ռեալը» առաջիկա ամռանը կքննարկի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի վերաբերյալ ստացվող առաջարկները։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» ֆուտբոլիստի համար սահմանել են 50 միլիոն եվրո մեկնարկային գին։
Կամավինգան «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն