Հոդվածներ

«Ռեալը» հաղթահարեց «Սիթիի» արգելքը և քառորդ եզրափակիչում է
18.03.2026
194 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (առաջին հանդիպումը՝ 3։0) և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Հանդիպման 20–րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Բերնարդու Սիլվան, 22–րդ րոպեին Վինի Ժունիորը դիպուկ իրացրեց 11–մետրանոցը, որին 41–րդ րոպեին պատասխանեց Էրլինգ Հոլանդը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում (93') Վինի Ժունիորը դրեց հանդիպման վերջակետը։

«Արքայական ակումբը» մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի «Բավարիա» – «Ատալանտա» զույգի հաղթողը։ Առաջին խաղում գերմանական թիմը 6։1 հաշվով հաղթել է։


Ամենակարդացված