Հոդվածներ

«Սիթին»՝ սեփական կասկածների և «Ռեալի» պատմության դեմ
16.03.2026
172 0

Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ռեալը» համարվում էր այս զույգի «զոհը»։ Խաղի և արդյունքների հետ կապված անորոշությունները շատերին ստիպում էին կասկածել, բայց մադրիդցիները վաղը Մանչեսթեր են մեկնում «Բեռնաբեուում» գրանցած 3-0 հաշվով հաղթանակից հետո, ինչն այժմ Գվարդիոլայի թիմին է դնում բարդ կացության մեջ։ «Սիթին» խճճված է կասկածների մեջ՝ Պրեմիեր լիգայում «Վեսթ Հեմի» հետ հերթական սայթաքումից հետո (1-1), ինչը նրանց արդեն 9 միավորով հետ է թողնում «Արսենալից» (թեև «զինագործները» մեկ խաղ ավել են անցկացրել)։

Փաստն այն է, որ Գվարդիոլան սպասում է «Ռեալին» մի ժամանակահատվածում, որն ավելին է, քան պարզապես բարդ։ Իսկ նրա դիմաց հայտնվելու է վերակենդանացած «Մադրիդը»։ Վիգոյում տարած տանջալից հաղթանակը շրջադարձային կետ դարձավ։ Չնայած տասը բացականերին՝ «սերուցքայինները» պատասխան խաղին մոտենում են բարձր տրամադրությամբ։

Ճիշտ է, «Սիթին» այն քչերից է, որին հաջողվել է վերջին տարիներին 4-0 հաշվով հաղթել «Ռեալին» (22-23 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան խաղում), բայց մադրիդցիները հաղթող են դուրս եկել վերջին երկու դիմակայություններում՝ նախորդ տարվա փլեյ-օֆֆում և դրանից առաջ՝ Լունինի հայտնի հետխաղյա հարվածաշարով։

Պատմությունը «Ռեալ Մադրիդի» կողմից է

Մյուս կողմից, «Ռեալին» երբեք չեն կարողացել շրջանցել, երբ նրանք առաջին խաղում հաղթել են 3-0 կամ ավելի խոշոր հաշվով (եղել է նման 35 դեպք): Այն տասը դեպքերից, երբ «սերուցքայինները» առաջին խաղն ավարտել են 3-0 հաշվով, ամենամոտը հաջողությանը եղել է «Դորտմունդը» 13-14 մրցաշրջանում: Անչելոտիի թիմը հաղթել էր 3-0 Մադրիդում, բայց Կլոպի թիմն արդեն 2-0 էր հաղթում ընդմիջմանը: Ի վերջո նրանց չհաջողվեց հավասարեցնել հաշիվը: Թեև «Մադրիդը» Թուրինում հաղթել էր 0-3 հաշվով, «Յուվենտուսին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը Մադրիդում, սակայն վերջում «սերուցքայինները» առաջ անցան Բենատիայի՝ Լուկաս Վասկեսի դեմ կատարած խախտման և Կրիշտիանուի իրացրած հայտնի տույժի շնորհիվ։

12-13 մրցաշրջանում «Մադրիդը» նույնպես 3-0 հաշվով առավելություն ուներ «Գալաթասարայի» նկատմամբ: Տանտերերը կարողացան հաշիվը դարձնել 3-1՝ Կրիշտիանուի գոլից հետո, բայց դա էլ բավարար չեղավ։ Մեկ այլ տառապալից գիշեր էր «Ատլետիկոյի» դեմ խաղը 16-17 մրցաշրջանում. «ռոխիբլանկոսները» հաշիվը դարձրել էին 2-0, մինչև Բենզեմայի հանճարեղ անցումը, որը գոլային փոխանցում դարձավ Իսկոյի համար (2-1):


Ամենակարդացված