• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեի ընկերուհի․ «Նրան սիրահարվել եմ առաջին հայացքից, հետո իմացել, որ «Ռեալի» ֆուտբոլիստ է»

Հոդվածներ

Մբապեի ընկերուհի․ «Նրան սիրահարվել եմ առաջին հայացքից, հետո իմացել, որ «Ռեալի» ֆուտբոլիստ է»
16.03.2026
202 0

Իսպանացի դերասանուհի Էստեր Էսպոսիտոն պատմել է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեի հետ առաջին հանդիպման մասին զվարճալի պատմություն։ Դերասանուհու խոսքով՝ նա սկզբում նույնիսկ չի իմացել, թե ով է իր դիմաց։

«Երբ առաջին անգամ տեսա նրան, չգիտեի՝ ով է։ Առաջին հայացքից սիրահարվելուց հետո իմացա, որ նա «Ռեալի» ֆուտբոլիստ է»,- դերասանուհու խոսքերն է փոխանցում Topskills Sports UK-ը։

Այս պատմությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում և առաջացրել ակտիվ արձագանք երկրպագուների շրջանում։ Շատ օգտատերեր հումորով են արձագանքել Էսպոսիտոյի խոսքերին՝ չհավատալով նրան։

Հիշեցնենք, որ Մբապեն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղիշ հայտացուցակում։

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված