Մադրիդի «Ռեալը» ծրագրեր է մշակում՝՝ ամռանը կազմն ուժեղացնելու համար, և «Սերուցքայինների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բավարիայի» առաջատարներից մեկը՝ Մայքլ Օլիսեն։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում ֆրանսիացու որակներն ու պատրաստ է նրա տեղափոխության համար 160մլն եվրո վճարել։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։
Խնդիրը նրանում է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում ամռանը բաց թողնել իր ֆուտբոլիստին։ Ֆրանսիացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայի» կազմում և այդ ընթացքում մասնակցել է 93 հանդիպման, դարձել 35 գոլի ու 50 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն