Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սելտային» և հաղթեց 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում Օրելյեն Չուամենիի գոլին (11') պատասխանեց Իգլեսիասը (25'), իսկ հանդիպման վերջնամասում հաղթական գոլը խփեց Ֆեդե Վալվերդեն (90+4')
«Ռեալը» 63 միավորով երկրորդ հորիզոնականում է և 1 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային»։
Հայերեն