• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բեյլը նշել է՝ ով էր «Ռեալի» առաջատարն իր ակումբում հանդես գալու տարիներին

Հոդվածներ

Բեյլը նշել է՝ ով էր «Ռեալի» առաջատարն իր ակումբում հանդես գալու տարիներին
06.03.2026
573 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը նշել է, թե ով էր թիմի առաջատարը այն ժամանակահատվածում, երբ ինքը հանդես էր գալիս ակումբում։

«Ռամոսը։ Անկասկած՝ ամենագլխավոր առաջնորդը։ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես առաջատար էր, բայց հանդերձարանում գլխավորը, անկասկած, Ռամոսն էր։ Սերխիոն շատ բարձրախոս էր, շատ էմոցիոնալ և խոսում էր իսպաներեն, այդ պատճառով սկզբում ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա իսկական ավագ էր»,- Բեյլի խոսքն  է փոխանցում AS-ը։

Ռամոսը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2005-ից մինչև 2021 թվականը։ «Սերուցքայինների» կազմում պաշտպանը հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել երկրի գավաթը, ինչպես նաև չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգան։

Fanat, Realmadrid.am