Հոդվածներ

Արբելոա. «Օր օրի Մբապեն իրեն ավելի լավ է զգում»
05.03.2026
411 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան գնահատել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ֆիզիկական վիճակը։ 

Ավելի վաղ «Արքայական» ակումբը հաստատել էր, որ ֆրանսիացու մոտ ծնկի կապերի ձգվածություն կա։ Սպասվում էր, որ Մբապեն բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ Բացի այդ, ակումբում հույս ունեին, որ նա կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան խաղին։

«Ես խոսում եմ նրա հետ ամեն օր։ Մենք ուշադիր հետևում ենք կատարվողին, և թե ինչպես է Մբապեն իրեն զգում։ Մենք կհետևենք նրա ֆիզիկական վիճակին ամեն օր։ Օրեցօր նա իրեն ավելի լավ է զգում». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am