Հոդվածներ

Արբելոայի վերաբերմունքը՝ քննադատությանը
24.01.2026
770 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է իր հասցեին հնչող քննադատության վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա ես հանգիստ եմ և կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա> Նպատակս է օգնել ֆուտբոլիստներին և բացահայտել նրանց առավելագույն հնարավորությունները։ Ինձ հետաքրքրում է հաջորդ հանդիպումը․ լավ խաղալ, վերցնել երեք միավոր, պայքարել և ցույց տալ բարձր անհատական ու թիմային մակարդակ։ Մնացածը ինձ քիչ է անհանգստացնում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում «Սերուցքայինների» պաշտոնական կայքը։

Իսպանիայի Լա Լիգայի 20 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով մեկ միավորով։

Fanat, Realmadrid.am