Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կպահանջի լիակատար վերահսկողություն թե՛ նոր ձեռքբերումների, թե՛ թիմից հեռացող ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում, եթե 2026 թվականի ամռանը գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է X սոցիալական հարթակում գործող Topskills Sports UK հաշիվը՝ հղում անելով Իսպանիայից ստացված աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինների» գործող երկու ֆուտբոլիստներ չեն մտնում Կլոպի կազմի ձևավորման ծրագրերի մեջ։ Խոսքը եզրային պաշտպաններ Դանիել Կարվախալի և Ֆերլան Մենդիի մասին է։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում մադրիդյան ակումբի՝ գերմանացի մասնագետի նկատմամբ հետաքրքրության մասին։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ազատել է աշխատանքից Խաբի Ալոնսոյին, որը թիմը գլխավորում էր 2025 թվականի ամռանից։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է մադրիդցիների մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Ալվարո Արբելոան։ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ տեղ՝ 20 հանդիպումներում վաստակելով 48 միավոր։
Fanat, Realmadrid.am
Հայերեն