Մադրիդի «Ռեալը» կանգնած է դատարանի առաջ հայտնվելու շեմին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կազմակերպված համերգների պատճառով։ Մեկուկես տարվա քննությունից հետո դատավոր Մոնիկա Ագիռե դե լա Կուեստան որոշում է կայացրել գործին պաշտոնական ընթացք տալ։
Խնդրի էությունը
Խոսքը շրջակա միջավայրի դեմ հնարավոր հանցագործության մասին է (ձայնային աղտոտում)։ Բնակիչների խոսքով՝ Ֆլորենտինո Պերեսի որոշումը՝ մարզադաշտը վերածել հսկայական համերգային հարթակի, «բացարձակ անհաջող էր»։
Էնրիկե Մարտինեսը (բնակիչների ներկայացուցիչը) ասել է.
«Ես տասնամյակներ շարունակ «Ռեալի» երկրպագու եմ, անդամ (socio) և տոմսակիր (abonado)։ Սա «Ռեալի» դեմ չէ։ Սա Ֆլորենտինո Պերեսի ընդունած սխալ որոշման մասին է, որը անտեսեց, որ քաղաքացիներն ունեն հանգստանալու և առողջության իրավունք»։
«Ծերուկներ և «բողոքողներ»
Մարտինեսը նշում է, որ սկզբում իրենց լուրջ չէին ընդունում․
Նրանց մեզ սկզբումանվանում էին «quejicas» (բողոքողներ) կամ անգործ ծերուկներ, այժմ բոլորը հասկացել են, որ սա լուրջ խնդիր է, ինչպես ժամանակին ծխելու դեմ պայքարը։
Թվերը և փաստերը
Որպես օրինակ բերվում է Թեյլոր Սվիֆթի համերգը, որի ժամանակ աղմուկը հասել է սարսափելի մակարդակի։
Թույլատրելի սահմանը. Ցերեկը՝ 63 դեցիբել, գիշերը (23:00-ից հետո)՝ 53 դեցիբել։
Մարզադաշտի «հակաաղմուկային վարագույրները» չեն օգնել պահպանել այս նորմերը։
Բնակիչների ասոցիացիան պայքարում է ոչ միայն աղմուկի, այլև մարզադաշտը «մեգա-առևտրի կենտրոնի» վերածելու և նոր ավտոկայանատեղիների կառուցման դեմ, որոնք վատթարացնում են իրենց կյանքի որակը։
Նմանատիպ հոդվածներ․ «Ռեալը» կանգնած է դատարանի առաջ հայտնվելու շեմին
Հայերեն