Հոդվածներ

The Athletic. «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ հիասթափված են Արբելոայից
03.03.2026
1094 0

Ալվարո Արբելոան հիասթափեցրել է «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների։ 

Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի, ներկա պահին մարզիչը չի վայելում ողջ թիմի լիակատար աջակցությունը։ Այն բանից հետո, երբ իսպանացին գլխավորեց ակումբը, թիմի ներսում մթնոլորտը դրականորեն փոխվեց, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի ֆուտբոլիստների հետ հարաբերությունները դեպի վատն են գնացել։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը «Ռեալը» Լա լիգայում պարտություն կրեց «Խետաֆեից» ու այժմ 4 միավորով հետ է մնում առաջատար «Բարսելոնայից»։

Los Merengues, Realmadrid.am