«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվող դիմակայությունը։
«Հատկանշական է, որ 5 տարի շարունակ ՉԼ-ում մենք հանդիպում ենք նրանց։ Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում միմյանց։ Նրանք լավ ֆուտբոլիստներ ու թիմ ունեն, ինրը Գվարդիոլային շատ հնարավորություններ է տալիս։
Առաջին հանդիպումը մենք անցկացնելու ենք տանը, ինչը նշանակում է, որ պետք է լավ արդյունքի հասնենք ու փորձենք պահել այն մրցակցի դաշտում։
Մարդիկ հաճույք կստանան այս խաղերից, քանի որ միմյանց դեմ մրցում են երկու հարձակվողական թիմեր, որոնք ցանկանում են գերիշխել։ Սովորաբար այս խաղերում շատ են գոլեր գրանցվում։ Սա լավագույն դիմակայություններից է, որը կարելի է տեսնել։
Հույս ունենք, որ Մբապեի մոտ որևէ լուրջ խնդիր չկա, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար։ Ներկա պահին մենք դեռ չենք կարող ասել, պատրաստ կլինի նա «Սիթիի» դեմ խաղին, թե ոչ». նշել է Բուտրագենիոն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն