«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն և կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող են բաց թողնել «Մոնակոյի» դեմ կայանալիք հանդիպումը։
Marca-ի տեղեկություններով, երեկ կայացած մարզմանը Ռոդրիգոն ու Ռյուդիգերը մարզվել են թիմից առանձին։ Մեծ հավանականությամբ նրանք բաց կթողնեն երեքշաբթի օրը կայանալիք «Մոնակոյի» դեմ հանդիպումը։ Նրանց վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այսօր կայանալիք մարզումից հետո։
Ավելի վաղ այս ֆուտբոլիստները բաց էին թողել «Ալբասետեի» և «Լևենտեի» դեմ կայացած հանդիպումները։
«Մոնակոյի» դեմ հանդիպումը բաց կթողնեն նաև Էդեր Միլիտաոն, Ալեքսանդր Արնոլդն ու Ֆերլան Մենդին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն