Հոդվածներ

Մոուրինյոն` Վինիսիուսի վարքագծի մասին
18.02.2026
1086 0

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի վարքագիծը Չեմպիոնների լիգայի հանդիպման ընթացքում (0:1)։

«Ինչ-որ բան այնպես չէ, քանի որ դա կրկնվում է յուրաքանչյուր մարզադաշտում։ Այնտեղ, որտեղ խաղում է Վինիսիուսը, մշտապես ինչ-որ բան տեղի է ունենում»,– նշել է Մոուրինյոն։

Վինիսիուսը դեղին քարտ էր ստացել 50-րդ րոպեին՝ գոլը տոնելուց հետո, երբ անկյունային դրոշը պահելով ոտքերի միջև պարել էր և բախման մեջ մտել Ջանլուկա Պրեստիանիի հետ։ Բրազիլացին հայտարարել էր, որ «Բենֆիկայի» ֆուտբոլիստը իրեն անվանել է «կապիկ»։ Հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ռասիզմի դեմ պայքարի արձանագրության համաձայն։

Հանդիպման ավարտին Մոուրինյոն կարմիր քարտ էր ստացել մրցավարի հետ վիճաբանելու համար։

Խաղից հետո պորտուգալացի մասնագետը ընդգծել է, որ Վինիսիուսը գոլը չի տոնել հարգալից կերպով։

Fanat, Realmadrid.am