Հոդվածներ

Վինիսիուսը նշել է, թե որն է իր գլխավոր թուլությունը
16.02.2026
894 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է իր սննդակարգի և քաղցրավենիքի նկատմամբ թուլության մասին։ 

«Ունեմ դիետոլոգ, որը որոշում է՝ ինչ պետք է ուտեմ։ Պահպանում եմ սննդակարգը, սակայն իմ թուլությունը քաղցրավենիքներն են՝ շոկոլադ, դեսերտներ։ Ընթրում եմ, հետո երկու ժամ խաղում PlayStation, և կրկին սկսում եմ քաղց զգալ (ծիծաղում է)։ 

Այդ քաղցրավենիքները… Պետք է միրգ ուտեմ, ինչը բարդ է (ծիծաղում է), բայց սա է այն կյանքը, որը ընտրել ենք»,— Վինիսիուսի խոսքը X սոցիալական ցանցում մեջբերում է Madrid Xtra-ն։

Բրազիլացին «Սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում վինգերը ակումբային մակարդակում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am