Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ նշել է ամենաուժեղ հավաքականներին։ Բրազիլացու խոսքով՝ այդ ազգային թիմերի թվում են Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան։
«Որո՞նք են լավագույն հավաքականները աշխարհի առաջնությունից առաջ։ Դրանք շատ են։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես են խաղում Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան։ Այս չորս թիմերը լավագույններն են, նրանք գրեթե չեն փոխվել նախորդ աշխարհի առաջնությունից հետո»,- Վինիսիուսի խոսքը X սոցիալական ցանցում մեջբերում է Madrid Xtra-ն։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։
Fanat, Realmadrid.am
Հայերեն