Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորի նոր տակտիկան
16.02.2026
548 0

Վինիսիուսը «Սանտիագո Բեռնաբեուում» 11–մետրանոցներին մոտեցավ նոր ծիսակարգով. վազքի ժամանակ փոքրիկ թռիչք, մի պահ կտրվելով գետնից և աչքերը մինչև վերջին վայրկյանը սևեռած դարպասապահ Ռեմիրոյի վրա: Երկու տարբեր անկյուն, երկու գոլ և մարված պարտք:

Մյուս կողմում վենեսուելացի պաշտպան Արամբուրուն էր, ով արդեն երեք 11–մետրանոց է «նվիրել» Վինիսիուսին Լա Լիգայում: Նա կարծես կրկին ու կրկին դիպչում է «մերկացած լարին»՝ չսովորելով դասը և ընկնելով մի մարդու թակարդը, ով էլեկտրականություն է ստեղծում միայն իր շարժումով:

Ինչու՞ «Ժորժինյոյի մեթոդը»

Քանի որ Բենզեման հեռացել է, իսկ Մբապեն դարձել է թիմի հիմնական 11–մետրանոց իրացնողը (17-ից 12-ը նա է խփել), Վինիսիուսին պետք էր կայունություն գտնել այն պահերի համար, երբ ֆրանսիացին դաշտում չէ: Նա ընտրեց Ժորժինյոյի ոճը.

Տեխնիկան․ Փոքրիկ ցատկ վազքի ընթացքում: Սա թույլ է տալիս հասկանալ, թե որ կողմ է թեքվում դարպասապահը և գնդակն ուղարկել հակառակ ուղղությամբ: Սա չի խախտում կանոնները և օրինական է։

Արմատները և պատմությունը

Այս տեխնիկան ունի բրազիլական արմատներ: Այն սկսել է կիրառել լեգենդար Դիդին, հետո Պելեն այն անվանեց «պարադինյա», իսկ Նեյմարը 2010-ին հասցրեց ծայրահեղության: Ի վերջո, IFAB-ը (կանոնակարգող մարմինը) սահմանեց հստակ կանոն. գնդակին հասնելիս լրիվ կանգ առնելն անօրինական է, բայց վազքի տեմպը փոխելը՝ լիովին օրինական:

Հաստատումը Ինստագրամում

Խաղից հետո Վինիսիուսը Instagram-ում նշեց (tag արեց) Ժորժինյոյին, ով այժմ խաղում է «Ֆլամենգոյում»՝ որպես հարգանքի տուրք ուսուցչին: Բացի այդ, վիճակագրությունը փաստում է Վինիսիուսի ազդեցությունը. իր նորամուտից ի վեր նա վաստակել է 14 11–մետրանոց Լա Լիգայում՝ զիջելով միայն Բուդիմիրին (15): Այս գոլերով նա արդեն 200 արդյունավետ գործողություն ունի «Ռեալի» կազմում: