Հոդվածներ

Ֆլորենտինո Պերես - Ալ-Խելայիֆի. 9 տարի «դանակի շեղբին»
16.02.2026
290 0

Ֆլորենտինո Պերես և Նասեր Ալ-Խելայիֆի. սպորտային ամբիցիաներ, որոնք կատարելապես արտացոլված են այս երկու նախագահների մեջ, ովքեր վերջին երկու տասնամյակում ուղղություն են տվել համաշխարհային ֆուտբոլին:

2011-ին՝ Ալ-Խելայիֆիի նախագահության սկզբնական շրջանում, նրանց հարաբերությունները խաղաղ էին, սակայն 2017-ին ամեն ինչ փոխվեց Մբապեի հայտնվելով և նրա տրանսֆերի համար մղվող պայքարով: Այդ պահից սկսած՝ տարբեր իրադարձություններ սրեցին նրանց կապը, որը հիմա նորից վերադառնում է բնականոն հուն:

Մոռանալ անցյալը. «Հաղթել է ֆուտբոլը»,– ասում են հերոսները: Վերջին հինգ տարիների լարված իրավիճակներն արդեն անցյալում են: Նախկին գործընկերները, որոնք հետո դարձան թշնամիներ, հիմա նորից սկսել են հասկանալ միմյանց և խոսել «նույն լեզվով»:

«Ինձ չեն հետաքրքրում կոնֆլիկտները, ես դրա համար ժամանակ չունեմ: Ի վերջո, բոլորը հաղթել են՝ ՈՒԵՖԱ-ն, Ֆլորենտինո Պերեսը: Նա մեծ նախագահ էր, երբ եկավ, իսկ այսօր ավելի մեծ է»,– հայտարարել է ՊՍԺ-ի նախագահը՝ ՈՒԵՖԱ-ի, Եվրոպական ակումբների միության և «Ռեալի» միջև կնքված նոր համաձայնագրից հետո:

Պատմական դրվագներ

2019թ. «Ռեալը» պաշտոնապես հերքեց Նեյմարի տրանսֆերի մասին լուրերը, ինչը հարգանքի նշան էր ՊՍԺ-ի հանդեպ:

2021թ. Սուպերլիգայի նախագիծը վերջ դրեց նրանց ընկերությանը: Ալ-Խելայիֆին դարձավ ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինի գլխավոր դաշնակիցը՝ փորձելով տապալել Պերեսի նախագիծը:

2022թ. մարտ. Ամենալարված պահը: Չեմպիոնների լիգայի խաղից առաջ կայացած պաշտոնական ճաշկերույթը։ Մի քանի ժամ անց «Ռեալը» հրաշք գործեց դաշտում և դուրս թողեց ՊՍԺ-ին, ինչը Նասերը շատ ծանր տարավ:

2024թ. գարուն. Ամեն ինչ փոխվեց, երբ Ալ-Խելայիֆին հասկացավ, որ Մբապեի պատմությունը Փարիզում ավարտված է, և դրա «մեղավորը» Մադրիդի «Ռեալն» է: Սկսվեց «տոտալ պատերազմ»:

Այնուամենայնիվ, 2026-ի այս նոր համաձայնագրերով, թվում է, թե եվրոպական ֆուտբոլի այս երկու հսկաները վերջապես խաղաղության դաշինք են կնքել: