Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
Մեզ անհրաժեշտ էր «Սոսիեդադի» նկատմամբ հաղթանակը, որպեսզի ավելի լավ պատրաստվենք «Բենֆիկայի» դեմ խաղին (18.02, 00:00): Բացի այդ, հաճելի է տեսնել, թե ինչպես են «Բեռնաբեուի» երկրպագուները հաճույք ստանում մեր խաղից: Այսօր մենք գերազանց դրսևորեցինք մեզ պաշտպանությունում, ինչպես և «Վալենսիայի» դեմ խաղում:
Այսպես թե այնպես, մենք կարող ենք խաղալ տարբեր ոճերով։ Կարող ենք ցուցադրել գնդակի տիրապետման վրա հիմնված ֆուտբոլ, բայց միևնույն ժամանակ մեր կազմում ունենք անհավանական արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնք թույլ են տալիս մեզ խաղալ հակագրոհների վրա»:
«Ես զարմացած չեմ Տրենտի խաղամակարդակով։ Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, ով լավ է հասկանում խաղը. նրա ֆուտբոլային IQ-ն և անհատական հմտություններն ուղղակի անհավանական են:
Տրենտը տիպիկ եզրային պաշտպան չէ, ով պարզապես պատասխանատու է գրոհի լայնության համար: Նա կարող է տեղափոխվել դաշտի կենտրոն, վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, փոխել դիրքերը։ Բացի այդ, նա տիրապետում է հիասքանչ փոխանցումների: Տրենտն ուղղակի փայլուն է: Մեր բախտը բերել է, որ նման խաղացող ունենք թիմում:
Ամեն դեպքում, մեզ պետք են և՛ Տրենտը, և՛ Կարվախալը։ Այս պահին նրանցից ոչ մեկը չի կարող շաբաթական 2 անգամ 90-ական րոպե խաղալ։ Մենք աստիճանաբար երկուսին էլ կվերադարձնենք իրենց լավագույն մարզավիճակին: Ես շատ ուրախ եմ Դանիին կրկին խաղադաշտում տեսնելու համար»:
«Առաջիկա հանդիպումը «Բենֆիկայի» հե՞տ: Մենք գիտենք, որ մեզ բարդ խաղ է սպասվում, այդ թվում՝ մրցակցի երկրպագուների տրամադրվածության պատճառով։ Մենք պետք է կենտրոնանանք միայն այդ հանդիպմանը հաղթելու վրա։ Հիմա մենք չպետք է մտածենք պատասխան խաղի մասին (26.02, 00:00)»:
«Անկեղծ ասած, ես հետևում եմ Վինիսիուսի լավագույն մարզավիճակին արդեն մեկ ամիս՝ գլխավոր մարզչի պաշտոնում իմ նշանակման պահից ի վեր։ Նա հիանալի տղա է և աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Ինձ համար մեծ պատիվ է մարզել Վինիսիուսին»:
«Մբապեն ծնկի շրջանում թեթև ցավեր ուներ, ուստի մենք որոշեցինք նրան հանգիստ տալ «Սոսիեդադի» դեմ խաղում։ Մենք չէինք ցանկանում ռիսկի ենթարկել Կիլիանի առողջությունը։ Բայց, ընդհանուր առմամբ, նա լավ ֆիզիկական վիճակում է։ Մբապեն կկարողանա դուրս գալ խաղադաշտ «Բենֆիկայի» դեմ խաղում»:
«Հաուսենն իրեն լավ է դրսևորում, նա հիանալի հանդիպում անցկացրեց «Սոսիեդադի» հետ: Դինը ընդամենը 20 տարեկան է, սա նրա առաջին մրցաշրջանն է «Ռեալում», և նա կշարունակի առաջադիմել: Նա պետք է որ գոհ լինի իր ելույթների մակարդակից: Հաուսենը հիանալի ֆուտբոլիստ է»:
«Այս պահին մենք առաջին տեղո՞ւմ ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: Հիմա դա նշանակություն չունի: Մեզ շատ, շատ երկար պայքար է սպասվում չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար»:
Հայերեն