«Ռեալի» հանդերձարանից ստացված հաղորդագրությունը փաստում է ակումբի ներսում տիրող լարված իրավիճակը։
Radio MARCA-ի «La Tribu» հաղորդման ընթացքում Ռաուլ Վարելան և այլ փորձագետներ վերլուծել են թիմի ներկայիս վիճակը՝ կենտրոնանալով հատկապես Ալվարո Արբելոայի գլխավորած «Ռեալի» վրա։
«Այնտեղ ոչ ոք նորմալ չի մարզվում»
Վարելան բավականին սուր քննադատությամբ է հանդես եկել․
«Որտե՞ղ է Մադրիդի «Ռեալը»։ Հանգստանո՞ւմ է։ Ինչի՞ց են հանգստանում, եթե ասում են՝ նույնիսկ չեն էլ մարզվում․․․»։
Նա նշել է, որ թիմն արդարացումներ է փնտրում օրացույցի մեջ՝ մեկ բողոքելով ազատ շաբաթների բացակայությունից («Բենֆիկայի» դեմ խաղից հետո), մեկ էլ պնդելով, որ դրանք անհրաժեշտ են՝ «Բարսելոնային» հասնելու համար։ Սակայն, ըստ լրագրողի, երբ թիմն ունենում է ազատ ժամանակ, խաղացողները մարզվելու փոխարեն զբաղված են այլ գործերով։
Արբելոայի օրինակը
Վարելան ընդգծել է մարզիչ Ալվարո Արբելոայի աշխատասիրությունը՝ այն հակադրելով ֆուտբոլիստների վերաբերմունքին․
Արբելոան Վալդեբեբաս է գնում ոչ միայն աշխատելու, այլև ինքնուրույն մարզվելու (վազքուղի, հեծանիվ)։
Ըստ Վարելայի՝ սա ապացուցում է, որ մարզիչն ունի ավելի բարձր աշխատանքային էթիկա, քան իր որոշ խաղացողներ։
Հաղորդագրությունը հանդերձարանի ներսից
Ամենացնցող բացահայտումը Վարելայի ստացած հաղորդագրությունն էր հենց թիմի ներսից՝ Լիսաբոնում կրած պարտությունից անմիջապես հետո․
«Այն, ինչ պետք է անել, վատ հիմքերով կառուցված առանձնատունը վերակառուցելն է, այն դեպքում, երբ մարդիկ դեռ բնակվում են դրա ներսում»։
Այս խոսքերը պատկանում են հենց հանդերձարանի անդամներին (խաղացողներին և տեխնիկական անձնակազմին)։ Եզրակացությունը մեկն է՝ թիմը պետք է աշխատի հենց խաղերի միջոցով, քանի որ ներքին կառուցվածքային խնդիրները խորն են։
Հայերեն