«Ռեալն» արգելափակել է Ֆրան Գարսիայի վարձակալությունը «Բորնմութ»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ֆուտբոլիստն անգլիական ակումբը հիանալի տարբերակ է համարել ռեգուլյար խաղաժամանակ ստանալու համար, ինչը նրան այս պահին չի հերիքում։ Ֆուտբոլիստը գաղտնիությունը պահպանելով ակումբի մի քանի անդամների տեղեկացրել է, որ մեծ է հավանականությունը, որը կտեղափոխվի անգլիական ակումբ, սակայն ի վերջո «Սերուցքայինները» որոշել են բաց չթողնել նրան։
Մերժումից հետո 26-ամյա ֆուտբոլիստը խնդրել է անհատական մարզում անցկացնել շաբաթ օրը։ Ակումբը, սակայն, այդ խնդրանքը մերժել է։
Ըստ աղբյուրի, Գարսիան զրույց է ունեցել Արբելոայի հետ, իսկ «Ռեալում» պլանը եղել է այն, որ հունվարին թիմից ոչ ոք չի հեռանալու, բացի Էնդրիկից։
Հաշվի առնելով մինչ 2027 թվականը գործող պայմանագիրը, Գարսիան հույս ունի ամռանը տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կսկսի կրկին շատ խաղաժամանակ ստանալ։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում իսպանացին մասնակցել է 7 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն