Հոդվածներ

Արդա Գյուլերն արձագանքել է սկանդալային հայտարարություններին
13.02.2026
857 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը արձագանքել է թիմում իր նկատմամբ ենթադրյալ հալածանքի մասին տեղեկություններին։

Ավելի վաղ նման հայտարարություններով հանդես էր եկել ֆուտբոլիստի նախկին ներկայացուցիչ Սերհաթ Պեքմեջչին, սակայն թուրք կիսապաշտպանը հերքել է այդ պնդումները։

«Այս ակումբում իմ առաջին օրից ինձ ջերմ են ընդունել, և միշտ «Ռեալը» ընտանիք եմ համարել։ Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս այս թիմում և ցանկանում եմ երկար տարիներ պաշտպանել այս տարբերանշանը»,— գրել է Գյուլերը սոցիալական ցանցերում։

20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» միացել է 2023 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է 35 հանդիպման, դարձել 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am