Մադրիդի «Ռեալի» և ՈւԵՖԱ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ ավարտվում է դատական երկարատև գործընթացը և ֆուտբոլային աշխարհի լարված հակամարտությունը։
Սուպերլիգան արդեն պատմություն է։ Դա մի բան էր, որը ֆուտբոլային աշխարհի համար արդեն պարզ էր, հատկապես այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» մնացել էր միայնակ անապատում։ Այսպիսով, ավարտվում է մի նախագիծ, որը ի սկզբանե «ծուռ» էր ծնվել։ Սա մի երկար պատմություն է՝ լի դատական վեճերով և փոխադարձ հարձակումներով Ֆլորենտինո Պերեսի և Չեմպիոնների լիգայի պաշտպաններ Ալեքսանդր Չեֆերինի ու Նասեր Ալ-Խելայիֆիի միջև։
1. Հայտարարությունը և երկրպագուների ցույցերը (2021թ. ապրիլ)
2021 թվականի ապրիլի 18-ին հայտարարվեց Սուպերլիգայի ստեղծման մասին՝ 12 հիմնադիր ակումբներով (անգլիական մեծ վեցնյակը, «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Յուվենտուս», «Ինտեր» և «Միլան»)։ Սակայն երկրպագուների արձագանքը, հատկապես Անգլիայում, կայծակնային էր. մարդիկ դուրս եկան փողոց՝ ընդդեմ «փակ լիգայի» գաղափարի։
2. Անգլիական ակումբների նահանջը
Ընդամենը երեք օր անց անգլիական բոլոր ակումբները լքեցին նախագիծը։ Նրանց հետևեցին իտալական թիմերը և «Ատլետիկոն»։ Նասեր Ալ-Խելայիֆին նշանակվեց Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) նախագահ և սկսեց պայքարել ՈՒԵՖԱ-ի կողքին։
3. Դատական գործընթացները (2021-2023թթ.)
«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դիմեցին դատարան՝ մեղադրելով ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին մենաշնորհային դիրքը չարաշահելու մեջ։ 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական դատարանը վճռեց, որ ՈւԵՖԱ-ի կանոնները հակասում են Եվրամիության օրենսդրությանը, սակայն նշեց, որ դա չի նշանակում, թե Սուպերլիգան պետք է անպայման թույլատրվի։
4. «Յուվենտուսի» հեռացումը և Պերեսի զայրույթը (2023թ.)
2023-ի հունիսին «Յուվենտուսը» նույնպես լքեց նախագիծը։ Ֆլորենտինո Պերեսը սկսեց ավելի կոշտ քննադատել ՈՒԵՖԱ-ին՝ նրանց նոր ձևաչափն անվանելով «անհեթեթ նախագիծ»։
5. Միլիարդավոր եվրոների հայցը (2025թ. նոյեմբեր)
Օգտվելով դատական որոշումներից՝ «Ռեալը» ՈՒԵՖԱ-ից պահանջեց 4,5 միլիարդ եվրո փոխհատուցում՝ նախագիծը բլոկավորելու համար։
6. «Բարսելոնան» լքում է նավը (2026թ. փետրվար)
2026 թվականի փետրվարի 7-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Սուպերլիգայից դուրս գալու մասին։ Լապորտան խոստովանեց, որ հարաբերությունները «Ռեալի» հետ շատ լարված են։
7. Վերջնական համաձայնություն
Երեկ Բրյուսելում ՈՒԵՖԱ-ն և «Մադրիդի Ռեալը» պաշտոնապես հայտարարեցին համաձայնության մասին, ինչը վերջ դրեց այս 5-ամյա «ոդիսականին»։
Հայերեն