Հոդվածներ

«Առաքելություն՝ Լիսաբոն»
11.02.2026
613 0

Բելինգեմի վնասվածքը, որը նրան մեկ ամսով դուրս է թողել շարքից, ստիպել է Վալվերդեին վերադառնալ դաշտի կենտրոն։ Սա «դոմինոյի էֆեկտով» նշանակում է, որ աջ պաշտպանի դիրքը պետք է զբաղեցնի բնական «երկու համարը»։ Եվ ընտրվածը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն է։

Արբելոան ցանկանում է, որ անգլիացին լինի լավագույն մարզավիճակում փետրվարի 17-ին կայանալիք «Դա Լուժի» (Լիսաբոնի մարզադաշտի) խաղին։ Հենց այդ պատճառով մարզիչը ռիսկի դիմեց և «Մեստալիայում» վերջին 15 րոպեին դաշտ հանեց Տրենտին, թեև հաշիվը վտանգավոր 0-1 էր, իսկ պատանի Դավիդ Խիմենեսը լավ էր կատարում իր գործը։ Սա պարզապես փոխարինում չ էր, սա հստակ գծված ռազմավարություն էր։

Վերադարձը 14 խաղից հետո

Մինչև «Վալենսիայի» դեմ խաղը, Տրենտը բաց էր թողել 14 հանդիպում։ Դա չափազանց շատ է նման մակարդակի մրցակցության համար։ Այժմ, երբ թիմը երկու շաբաթ չունի միջշաբաթյա խաղեր, սկսվել է Տրենտի «ակտիվացման» փուլը՝ առանց ավելորդ ճնշման, բայց Չեմպիոնների լիգան որպես գլխավոր նպատակ ունենալով։

«Երկար դադարից հետո մենք զգույշ կլինենք»,– ասել է Արբելոան՝ «Վալենսիային» 0-2 հաշվով հաղթելուց հետո։ Սակայն գործողությունները այլ բան են հուշում. Տրենտի դաշտ դուրս գալը դեռ չավարտված խաղում ապացույցն է այն բանի, որ թիմը նրա կարիքն ունի հենց հիմա՝ ոտքերում «կիլոմետրեր հավաքելու» համար։

Շտապողականություն չկա, բայց ժամանակն էլ քիչ է

Դեռ պարզ չէ՝ արդյոք շաբաթ օրը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում «Լիվերպուլի» նախկին աստղը կլինի մեկնարկային կազմում, թե՞ կշարունակի աստիճանաբար մտնել ռիթմի մեջ։ Շտապելու կարիք կարծես թե չկա, քանի որ կա երիտասարդ Դավիդ Խիմենեսը։

Մյուս կողմից, Կարվախալը, թեև արդեն չորս խաղ է՝ մեկ րոպե անգամ չի խաղացել, անցած շաբաթ Լոնդոնի կլինիկաներից մեկից ստացել է բժշկական եզրակացություն, որ նրա ծունկը լիովին առողջ է և որևէ խնդիր չունի։ Սա նշանակում է, որ Արբելոան պետք է կողմնորոշվի այս երեքի միջև։