«Ռեալ Մադրիդը» 29-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հաղթանակ առաջին խաղում
«Ռեալ Մադրիդը» վերջին 24 դեպքերից 23-ում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ՝ հաղթելով առաջին խաղում։ «Սերուցքայիններին» չի հաջողվել անցնել փլեյ-օֆֆի հաջորդ փուլ առաջին խաղում հաղթելուց հետո միայն 2018/19 մրցաշրջանում՝ «Այաքսի» դեմ դիմակայությունում։
Արդա Գյուլերի ցուցանիշը
Գյուլերը «Մադրիդի» պատմության մեջ (սկսած 2009/10 մրցաշրջանից) երրորդ ամենաերիտասարդ խաղացողն է (ուղիղ 21 տարեկան), ով թիմի կազմում անցկացրել է 100 հանդիպում։ Ցուցակի երկրորդ տեղում Կամավինգան է (20 տարեկան 275 օրական), իսկ առաջինում՝ Վինիսիուսը (20 տարեկան 232 օրական)։
Չուամենիի դեբյուտային գոլը
Չուամենին «Մադրիդի» առաջին խաղացողն է 2023 թվականից ի վեր, ով Չեմպիոնների լիգայում իր նորամուտի գոլը «սերուցքայինների» կազմում խփել է հենց փլեյ-օֆֆի խաղում։ 3 տարի առաջ նմանատիպ հաջողության էր հասել Միլիտաոն։
Վինիսիուսի գոլային շարքը
Վինիսիուսը կրկնել է իր կարիերայի լավագույն գոլային շարքը, որը սահմանել էր 2022 թվականին. բրազիլացին գոլ է խփում արդեն 5 խաղ անընդմեջ (ընդհանուր՝ 6 գոլ)։
Ռեկորդային արդյունավետություն
2020/21 մրցաշրջանից սկսած՝ Վինիսիուսը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում վաստակել է 22 միավոր «գոլ + ասիստ» համակարգով (12 գոլ և 10 գոլային փոխանցում)։ Սա ռեկորդ է։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը կիսում են Մբապեն և Բենզեման (18-ական միավոր), իսկ երրորդ տեղում Հոլանդն է (17 միավոր)։
Հայերեն