Հոդվածներ

Կանիսարես. «Ռեալին» չեմ համարում «Բարսելոնային» մրակից
08.03.2026
500 0

«Ռեալի», «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսն իր կարծիքն է հայտնել Լա Լիգայի 27-րդ տուրում կայացած «Սելտա» - «Ռեալ» հանդիպման մասին։

«Սերուցքայիններն» այդ խաղում դժվարին հաղթանակի հասան հանդիպման վերջին րոպեին։

«Ոչ ոքին ամենաարդար արդյունքը կլիներ։ Չնայած հաղթանակին, ես «Ռեալին» չեմ համարում Լա Լիգայում «Բարսելոնային» մրցակից». նշել է Կանիսարեսը։

«Ռեալը» ներկա պահին երկրորդն է մրցաշարային աղյուսակում և զիջում է «Բարսելոնային» 4 միավորով։

Los Merengues, Realmadrid.am