Հոդվածներ

Ռոդրի. «Ռեալի» կիսապաշտպանության նոր առաջատարը
08.03.2026
367 0

«Ռեալն» արդեն պլանավորում է ամառային տրանսֆերները՝ առաջնահերթությունը դնելով կիսապաշտպանության և պաշտպանության վրա։ Կարծես թե ակումբը կողմնորոշվել է կիսապաշտպանի հարցում և ընտրել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրիին։

Որքանո՞վ է լուրջ այս ամենը։

«Ռեալը» ցանկանում է իրականացնել Ռոդրիի տրանսֆերն ԱԱ-ից հետո։ Առայժմ ակումբը ուսումնասիրում է ֆուտբոլիստի վիճակը։

Հնարավոր այս տրանսֆերի մասին առաջինը հայտնել է ակումբի ինսայդեր Ռամոն Ալվարես դե Մոնը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև Marca-ն, ինչպես նաև ինսայդերներ Ֆաբրիցիո Ռոմանոն և Մատեո Մորետոն։

Ռամոն Ալվարեսի տեղեկություններով, «Ռեալն» արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ, իսկ Ֆլորենտինո Պերեսն անձամբ կապի մեջ է նրա եղբոր հետ։ «Սերուցքայինները» Ռոդրիին ընտրել են որպես տրանսֆերային գլխավոր նպատակ, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում շտապել։ 

«Ռեալը» ցանկանում է սպասել ոչ միայն մինչ մրցաշրջանի ավարտը, այլ նաև մինչ ԱԱ 2026-ի ավարտը։ Ղեկավարությունը չի կասկածում Ռոդրիի որակների վրա, սակայն ցանկանում է ստուգել նրա ֆիզիկական պատրաստվածությունը։ Հիշեցնենք, որ իսպանացին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, որին հաջորդել էին նաև մի քանի այլ վնասվածքներ։

Եթե ամեն բան կարգին լինի, «Ռեալը» պատրաստ է մինչև 50 մլն եվրո վճարել «Սիթիին» նրա տրանսֆերի համար։ 

Հայտնի չէ, թե որքանով է ցանկանում անգլիական ակումբը բաժանվել Ռոդրիից, բայց կա ռիսկ, որ նա կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։ Մանչեսթերյան ակումբում արդեն գիտեն «Ռեալի» հետաքրքրվածության մասին։

2024-ին Ռոդրիին հարցրել էին «Ռեալի» հետաքրքրվածության մասին. 

«Ակնհայտ է, երբ քեզ զանգում է «Ռելաը», լավագույն և ամենահաջողակ ակումբը պատմության մեջ, դա մեծ պատիվ է։ Այդ պարագայում միշտ պետք է ուշադրություն դարձնել». նշել էր իսպանացին։

Ռոդրիի տարիքը չի անհանգստացնում «Արքայական» ակումբին, քանի որ նրանք ցանկանում են կազմի ուժեղացում այստեղ և հիմա։

Վերջին տարիներին «Ռեալը» ձեռք է բերել միայն երիտասարդ ֆուտբոլիստների, կամ թոփ ֆուտբոլիստի՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս տեսանկյունից Ռոդրիի տրանսֆերը շեղվում է «Սերուցքայինների» որդեգրած քաղաքականությունից։ Ամռանը նա դառնում է 30 տարեկան, իսկ նրա տրանսֆերի համար հարկավոր է վճարել։

Ինսայդեր Մատեո Մորետոն ներկայացրել է դետալներ «Ռեալի» հետաքրքրվածության մասին։

● «Ռեալում» կարծում են, որ թիմում բավարար են երիտասարդ ֆուտբոլիստներն ու անհրաժեշտություն կա հասուն ֆուտբոլիստների։

● Ակումբի ղեկավարությանը շուկայում այլ տարբերակներ չեն համոզում։ Նրանց դուր է գալիս Վիտինիան, բայց «ՊՍԺ»-ն իր ֆուտբոլիստին բաց չի թողնի։ Այս տեսանկյունից «Ռեալի» միակ ընտրությունը դառնում է Ռոդրին։ Նա հասանելի թոփ կիսապաշտպան է, որն ունակ է հարձակումներ սկսել խորքից։

● «Ռեալը» Ռոդրիին տեսնում է ոչ միայն կիսապաշտպանի, ով կուժեղացնի թիմի կազմը, այլ նաև որպես հանդերձարանում առաջնորրդի։ Ակումբը շատ է գնահատում նրա մենթալիտետն ու պրոֆեսիոնալիզմը։

«Սերուցքայիններին» հետաքրքրում է նաև «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստ Կես Սմիթի և «Քրիստալ Փելասի» ֆուտբոլիստ Ադամ Ուորթոնի տարբերակները, սակայն ներկա պահին ակումբը չի աշխատում այս տարբերակների շուրջ։

Առաջիկա ամիսներին «Ռեալի» ողջ ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռոդրիի վրա։

Los Merengues, Realmadrid.am