«Ռեալում» չեն կարծում, որ թիմի ավագ Դանի Կարվախալի և գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի միջև կոնֆլիկտ կա։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Դանին դժգոհ է իր ստացած խաղաժամանակից։ Կար նաև տեղեկություն, որ պաշտպանը գրեթե չի խոսում մարզչի հետ և կարծում է, որ պատրաստ է խաղալ, սակայն նրան այդպես էլ չեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում։
COPE-ի տեղեկություններով, «Արքայական» ակումբում նրանց միջև կոնֆլիկտ չեն տեսնում, սակայն հասկանում են ֆուտբոլիստի՝ իրեն դրսևորելու ցանկությունը։ Մարզիչը կարծում է, որ ավելի Կարվախալը պետք է ավելի զգույշ մոտեցում ցույց տա, որպեսզի նվազեցնի վնասվածքի կրկնման ռիսկերը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն