Ավագը սովորական ֆուտբոլիստ չէ։ Շնորհիվ իր փորձի, բնավորության և տարիների ընթացքում ցուցադրած մակարդակի՝ նա առանձնահատուկ անձնավորություն է, ում դիմում են թիմակիցները նեղության պահին։
Կարվախալն այս նկարագրին համապատասխանում է ամբողջովին։ Ահա թե ինչու է տարօրինակ նրա ներկայիս վիճակը «Էլ Կլասիկոյի» ժամանակ ստացած վերջին վնասվածքն ապաքինելուց հետո։ Հենց այն օրվանից, երբ «Ռեալի» համար մրցաշրջանը սկսեց գնալ սխալ ուղղությամբ։
«Մադրիդի» ավագի իրավիճակը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի։ Չնայած Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ժամանմանը, ով աղմկոտ տրանսֆեր էր՝ նախորդ անհաջող տարին մոռացնելու համար, Կարվախալը հիմնական կազմի անփոխարինելի խաղացող էր Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ մեկնարկած առաջին խաղերում։
Սակայն իրար հաջորդող անհաջողությունները (հեռացումը «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում, մկանային խնդիրները, ապա ծնկի վնասվածքը) նրան հեռացրին խմբից։ Նա վերադարձավ, երբ Ալոնսոն դեռ մարզիչ էր, և մեկնեց Սուպերգավաթի խաղարկությանը, բայց 0 արդյունք։ Վերադարձավ «Ալբասետեի» դեմ ձախողված խաղի վերջին 14 րոպեներին, նույնքան ժամանակ անցկացրեց «Մոնակոյի» դեմ և վերջ։ Ոչ մի րոպե ավելի։ Միշտ պահեստայինների նստարանին, հաճախ նույնիսկ առանց նախավարժանքի։
«Մեստալիայում» Դավիդ Խիմենեսի հայտնվելը մեկնարկային կազմում, ով ի դեպ փայլուն հանդես եկավ, ընդգծեց «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի երկրորդական դերը։ Այո, ճիշտ է՝ ֆուտբոլը հիշողություն չունի, անցյալի տիտղոսները չեն հաշվվում ներկայում, որտեղ ամեն ինչ որոշում են GPS վերնաշապիկներն ու ծանրաբեռնվածության հաշվարկման Excel աղյուսակները։ Բայց այդ գործիքները չեն չափում այն, ինչի կարիքը «սերուցքայիններն» ունենում են որոշակի խաղերում՝ հեղինակություն։
Բնավորություն, որը պակասում է
Դա անշոշափելի ուժ է, որը թույլ է տալիս 37-ամյա Օտամենդիի նման ֆուտբոլիստին «կուլ տալ» մրցակցին՝ Չեմպիոնների լիգայի գիշերը։ Այդ բնավորությունը դժվար է գտնել «Ռեալի» ներկայիս կազմում, քանի որ այն տարեցտարի կորչում է։
Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Նաչո... Մարդիկ, ովքեր ընդունակ են գնդակ պահանջել, երբ բոլորը թաքնվում են, կամ առճակատվել ում հետ հարկն է, որովհետև նրանք բոլորից շատ են պաշտպանել այս զինանշանը։ «Կարվայի» պայմանագրի ժամկետն ավարտվում է, իսկ «Մադրիդը» նրա կարիքն ունի։
Հ.Գ. Նեգրեյրայի գործ. Շաբաթ 156։ Հրաժարականներ՝ 0, պաշտոնանկություններ՝ 0․ Ժոան Գասպարը ցուցմունք տվեց՝ խոստանալով, որ չի հուսահատեցնի, և այդպես էլ արեց։ Նրա «փայլուն» փաստարկն այն էր, որ «Բարսան» երբեք մրցավար չի գնել»։ Ինչը մնում է միայն հավատի հարց, եթե հաշվի առնենք, որ նրանց պետին վճարվել է ավելի քան 7 միլիոն եվրո։
Հայերեն