Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վալենսիային» (09.02.2026, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մենք գիտենք, որ վաղը մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ «Վալենսիայի» դեմ արտագնա խաղերը միշտ էլ դժվար են ստացվում։ Այդ պատճառով մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը՝ 3 միավոր վաստակելու համար։ «Մադրիդին» հաղթելը աշխարհի բոլոր թիմերի նպատակներից մեկն է, ուստի վաղը մեզ սպասվում է շատ մրցակցային հանդիպում։
Այսպես թե այնպես, մենք պետք է մեզ լավ դրսևորենք դաշտի շատ ասպեկտներում, այլ ոչ թե միայն մեկում։ Իմ սաները շատ մոտիվացված են և պատրաստ են պայքարել։ Բայց մենք դեռ շատ հեռու ենք մեր պոտենցիալից»։
«Որ ֆուտբոլիստները, ովքեր վերջերս վնասվածք ունեին, կկարողանան խաղալ «Վալենսիայի» դե՞մ։ Դա կտեսնենք վաղը»։
«Որոշ խաղացողներ հանդես են գալիս ոչ իրենց հարազատ դիրքերո՞ւմ։ Ես իմ տրամադրության տակ ունեմ շատ տաղանդավոր թիմ, որտեղ խաղում են շատ ունիվերսալ ֆուտբոլիստներ։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր խաղացող ունի իր նախընտրելի դիրքը, բայց նրանք բոլորը պատրաստ են կատարել ցանկացած դեր դաշտում՝ թիմին օգնելու համար։
Արդյոք ակումբի ղեկավարությունը քննարկե՞լ է ինձ հետ «Ռայոյի» դեմ խաղում կայացրածս որոշ որոշումները և դրանք փոխելու անհրաժեշտությունը։ Ո՛չ»։
«Ինչո՞ւ եմ այս շաբաթ 2 հանգստյան օր տվել խաղացողներին։ Դա թիմի ֆիզիկական պատրաստվածության բարելավման մեր ծրագրի մի մասն է՝ համաձայնեցված Պինտուսի հետ։ Անտոնիոն շատ կարևոր է մեզ համար։
Չգիտեմ՝ կարծում եք, որ 2 օր հանգիստը շատ է, թե քիչ, բայց դա մեր որոշումն է։ Համատեղ աշխատանքի առաջին 20 օրվա ընթացքում ֆուտբոլիստներն ունեցել են ընդամենը 2 հանգստյան օր»։
«Նեգրեյրայի գո՞րծը»։ Կարծում եմ՝ ոչ ոք չի հասկանում, թե ինչու իսպանական ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալը մինչ օրս բացահայտված չէ։ Կարծում եմ՝ տվյալ գործը պետք է մտահոգի շատերին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչու մեղավորները մինչ օրս որևէ հետևանք չեն կրել»։
«Մաստանտուոնոն ունի անհավանական պոտենցիալ։ Նա շատ է աշխատում իր վրա, ինտենսիվություն է հաղորդում մեր խաղին, ինչպես նաև ունակ է հանդես գալ ինչպես հարձակման եզրերում, այնպես էլ միջին գծում։ Ֆրանկոն «Մադրիդ» է տեղափոխվել շատ վաղ տարիքում, ուստի մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում նա կառաջադիմի։ Ես շատ գոհ եմ նրանից»։
«Բրահիմը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա կարողանում է խաղալ գծերի միջև, հարձակման եզրերում, վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ։ Նա կարող է լուծել մեր շատ խնդիրներ․ պետք գալ տարբեր դիրքերում, ինչպես նաև տարբեր իրավիճակներում»։
«Լուրեր Ֆրանի՝ «Բորնմութ» տեղափոխության ձախողման մասի՞ն։ Նա անհավանական տղա է, ով օժտված է անթերի մենթալիտետով և գործին նվիրվածությամբ։ Ֆրանը ամեն օր անհավանական աշխատանք է կատարում և ներդնում է իր 100%-ը՝ դրանով իսկ մարմնավորելով «Մադրիդի» սանի բոլոր արժեքները։ Ինձ համար մեծ հպարտություն է Ֆրանի հետ միասին աշխատելը»։
«Ռոդրիգոյի վնասվածքը՞։ Մեզ պետք է Ռոդրիգոն իր լավագույն մարզավիճակում։ Մենք համբերություն կցուցաբերենք և կսպասենք, մինչև նա լիովին ապաքինվի ստացած վնասվածքից։
Ռոդրիգոյի կարմիր քարտը «Բենֆիկայի» դեմ խաղո՞ւմ։ Նա արդեն հանդես է եկել հայտարարությամբ սոցիալական ցանցերում, որտեղ զղջում է հայտնել։ Նա գիտակցում է, որ սխալ է թույլ տվել»։
Հայերեն