Ֆրանսիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում ավարտվել է «Լիոն» – «Լավալ» հանդիպումը։ Թիմերը մրցել են Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող «Գրուպամա» մարզադաշտում։ Դաշտի տերերը հաղթել են 2:0 հաշվով։
80-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Մադրիդի «Ռեալից» վարձակալությամբ հանդես եկող հարձակվող Էնդրիկը։ 90+4-րդ րոպեին պորտուգալացի Աֆոնսու Մորեյրան կրկնապատկել է «Լիոնի» առավելությունը։
Այսպիսով, Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանում ֆրանսիական ակումբ տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերում անցկացրած հինգ հանդիպումներում դարձել է նույնքան գոլի հեղինակ՝ իր հաշվին ունենալով նաև մեկ գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն