Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Լիլի» ֆուտբոլիստի ծառայություններով
31.01.2026
558 0

Foot Mercato-ի տեղեկություններով Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվախ է «Լիլի» կիսապաշտպան Բուադիի ծառայություններով։ 18-ամյա ֆուտբոլիստը վերջերս է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, սակայն ցանկանում է ամռանը քայլ առաջ կատարել։

Ըստ աղբյուրի ֆուտբոլիստի ծառայություններով այժմ լրջորեն հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն։ Նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Ինտերը»։ Ֆրանսիայի չեմպիոնը ամենալուրջն է տրամադրված նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հարցում։

Յաս մրցաշրջանում Այուբը իր թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am