• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Չելսիում անցկացրած տարիները հիանալի էին, բայց «Ռեալը» համար մեկն է»

Հոդվածներ

Ազար. «Չելսիում անցկացրած տարիները հիանալի էին, բայց «Ռեալը» համար մեկն է»
31.01.2026
289 0

Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը նշել է լավագույն ակումբը, որի կազմում նա հանդես է եկել։ 

«Ռեալը» լավագույնն է։ «Չելսիում» անցկացրած տարիները հիանալի էին, բայց «Ռեալը» համար մեկն է։

Ոչ մի պարագայում հանդես չէի գա «Բարսելոնայի» կազմում։ Միշտ երազել եմ խաղալ «Ռեալում» և դեռ փոքր տարիքից։ Երբ դեռ նոր էի սկսել զբաղվել ֆուտբոլով, միշտ հորս ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ «Ռեալում»։ 

Իհարկե «Բարսան», նրանց խաղաոճը, Մեսսին, բայց... «Հալա Մադրիդ». նշել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am