Հոդվածի գլխավոր լուսանկարում «Ռեալ Մադրիդի նախագահ Սանտյագո Բեռնաբեուն իր հայտնի «սանտյագինաներից» (խիստ հանդիմանություն) մեկն է տալիս խաղացողներին, ովքեր շատ լուրջ դեմքով նստած են հանդերձարանում՝ թիմի խաղից առաջ:»
Մադրիդը խորտակվեց Լիսաբոնում՝ ի ցույց դնելով մտահոգիչ անկումը: Տպավորություն է, թե նավն առանց ուղղության է նավարկում և չի գտնում հյուսիսը: Հույսի նշույլները շատ արագ մարում են: Սա բերում է տրամաբանական շփոթության և ամեն ինչի կասկածի տակ դնելուն: Կան նյարդեր և անորոշություն: Նրանք, ովքեր կարող են շրջել իրավիճակը, խաղացողներն են: Իսկ նա, ով պետք է «մտրակի» ֆուտբոլիստներին այս պահին, նախագահն է:
Ֆլորենտինոն չի կարող անհետացած մնալ: Ոչ էլ լռել: Նա պետք է թևերը քշտի, կրկնի այն, ինչ անում էր Բեռնաբեուն, և իջնի հանդերձարան՝ թիմին անհրաժեշտ մի լավ «սանտյագինա» տալու համար:
Մի ճառ, որը կլինի բարկության և համախմբման խառնուրդ: Ֆլորենտինոն (ով բնականաբար շատ վշտացած է և ընկճված «Բեռնաբեուի» պատմական սուլոցներից) պետք է խաղացողներին «իջեցնի երկնքից»: Մադրիդիստները հիմա բարկացած են ու շփոթված, և նախագահը չի կարող ձեռքերը ծալած նստել: Դա նրա պատասխանատվությունն է:
Հայերեն